Jump to content

Ռոբերտ Այգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Այգեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1951(1951-02-10)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրՕշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունIthaca College?, Oceanside High School?, Վաղ կրթության կենտրոն և Roy H. Park School of Communications?
Մասնագիտությունգործադիր տնօրեն, գործարար, ձեռնարկատեր և կինոպրոդյուսեր
ԱշխատավայրՈւոլթ Դիսնեյ ընկերություն, Ուոլթ Դիսնեյ ընկերություն և American Broadcasting Company
ԱմուսինWillow Bay?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ, chief operating officer? և նախագահ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Bob Iger Վիքիպահեստում

Ալեն Ռոբերտ «Բոբ» Այգեր (անգլ.՝ Robert Allen «Bob» Iger, փետրվարի 10, 1951(1951-02-10)[1][2], Օշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Ուոլթ Դիսնեյ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականին Լոնգ Այլենդում։ Նրա հայրը եղել է Greenvale Marketing Corporation-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր մենեջեր,իսկ մայրը աշխատել է Նյու Յորքի Օուշնսայդի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով Իթաք քոլեջը, Ռոբերտը սկսեց աշխատել որպես տեղական հեռուստատեսության եղանակի կանխատեսման առաջատար։ 1974 թվականին նա աշխատանքի է անցել American Broadcasting Company-ում, 1993-1994 թվականներին եղել է ABC Network Television Group-ի նախագահը, ապա աշխատել է Capital Cities/ABC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում[6]։ Վերջինս 1996 թվականին գնվել է Disney ընկերության կողմից, որից հետո ստացել Է ABC, Inc անվանումը, նախագահի պաշտոնում Այգերը մնացել է մինչև 1999 թվականը։

1999 թվականի սկզբին Այգերը նշանակվել է Walt Disney International-ի նախագահ, որը պատասխանատու է արտասահմանում Disney ընկերության շահերը ներկայացնելու համար[6]։ 2000 թվականին նա ստացել է Ուոլթ Դիսնեյ ընկերություն-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, ինչպես նաև դարձել է տնօրենների խորհրդի անդամ։ Այգերը դեռևս զգալի դեր է խաղացել ABC ընկերությունում, ինչպես նաև շարունակել է պատասխանատու լինել Disney-ի միջազգային գործունեության համար։ Մասնավորապես, նա զբաղվել է ընկերության արտադրանքի անօրինական տարածման խնդրով, ինչպես նաև հնարավորություններ է ունեցել Ասիայի երկրներում Դիսնեյի նոր թեմատիկ զբոսայգիներ բացել։

Որպես նախագահ և COO, Այգերըը սերտորեն աշխատել է ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Այսների հետ։ Այն բանից հետո, երբ վերջինս 2004 թվականին հայտարարեց այն մասին, որ լքում է իր պաշտոնը, Ռոբերտ Այգերը նշանակվեց նրա իրավահաջորդը և նոր պաշտոն զբաղեցրեց 2005 թվականին[7]։ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է մինչ օրս։ Նախագահի դերում Այգերը կենտրոնացել է ընկերության ժամանցային հատվածի զարգացման, միջազգային էքսպանսիայի, ինչպես նաևւնորարարությունների զարգացման վրա։ 2006 թվականին Դիսնեյի օրոք ձեռք է բերվել Փիքսար ընկերությունը։ 2011 թվականից հանդիսանում է Էփլ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[8]։

2006-2007 թվականներին Այգերն ընդգրկվել է Fortune ամսագրի կողմից բիզնեսի ամենաազդեցիկ մարդկանց թոփ-25-ում[9]։ 2009 թվականին Forbes հանդեսում նա դարձել է «Top Gun CEOs»-ից մեկը, իսկ 2014 թվականին «Chief Executive» հրատարակությունը նրան անվանել է «Տարվա CEO»[10][11]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգերը ամուսնացած էր երկու անգամ։ Առաջին ամուսնությունից՝ Քեթլին Սյուզենից ունի երկու երեխա։ 1995 թվականից մինչ օրս ամուսնացած է Ուիլոու Բեյի հետ և ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.gov.uk/government/publications/honorary-british-awards-to-foreign-nationals-2022/honorary-awards-to-foreign-nationals-in-2022
  4. Robert A. Iger – The Emmys
  5. https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
  6. 6,0 6,1 «Robert A. Iger. Chairman and Chief Executive Officer» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Новым главой Walt Disney станет Роберт Айгер». NEWSru.com. 2005 թ․ մարտի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «В совет директоров Apple вошёл Роберт Айгер, а Артур Левинсон стал председателем». 3DNews. 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «25 most powerful people in business» (անգլերեն). Fortune]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «The Market's Best Managers» (անգլերեն). Forbes. 2009 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Bob Iger, Chairman and CEO, The Walt Disney Company, Is Named "2014 CEO of the Year" by Chief Executive magazine» (անգլերեն). Chief Executive. 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]